Ֆուտբոլի Նիդերլանդների և Ֆրանսիայի առաջնությունների 2019/20 մրցաշրջանը չի խաղարկվի կորոնավիրուսի համավարակի պատճառով:
Ֆրանսիայում ակումբների մրցաշրջանի արդյունքները կորոշվեն մրցաշարային աղյուսակի ներկայիս դասավորվածությամբ: Սա նշանակում է, որ Ֆրանսիայի չեմպիոնը 2019/20 մրցաշրջանում հռչակվում է ՊՍԺ-ն: Չեմպիոնների լիգայում, բացի փարիզցիներից, կխաղան նաև «Մարսելը» և «Ռենը», որոնք համապատասխանաբար զբաղեցրել են 2-րդ և 3-րդ տեղերը: Սկետչում Մբապեն և Նեյմարը ՊՍԺ-ից, Դմիտրի Պայեն «Մարսելից» և Էդուարդո Կամավինգան «Ռենից» ուղևորվում են դեպի ՉԼ։
Առաջնության ավարտին մոտ մրցաշարային աղյուսակի առաջին տեղը զբաղեցնում էր Ամստերդամի «Այաքսը», որը 25 խաղում վաստակել էր 56 միավոր: Երկրորդը «Ալկմարն» էր, որը ևս իր ակտիվում ուներ 56 միավոր, սակայն լրացուցիչ ցուցանիշներով զիջում է մայրաքաղաքային թիմին: Սկետչում պատկերված են «Այաքսի» դարպասապահ Անդրե Օնանան և «Ալկմարի» ռմբարկու Մայրոն Բոադուն՝ ով այդքան էլ ուրախ չէ, քանի որ իր թիմը, առաջնության վերսկսման դեպքում, հնարավորություն ուներ շրջանցելու ամստերդամցիներին․․․ չնայած նրանք երկուսով էլ ուղևորվում են դեպի Չեմպիոնների Լիգա։
Հատկանշկան է, որ «Լիոնը» (7-րդ տեղ) 1997 թվականից ի վեր առաջին անգամ կմնա առանց եվրագավաթների: Սկետչում «Լիոնի» առաջատարներից Մեմֆիս Դեպայը․․․ դե, արդեն ինքներդ հասկացաք։
