Հանրահայտ մարզիչ Լուի վան Գալը դեմ է Նիդերլանդների առաջնությունը վաղաժամ ավարտելուն: Նա քննադատել է մրցաշարը ավարտելու «Այաքսի» առաջարկը:
«ՈւԵՖԱ-ն և ՖԻՖԱ-ն պատրաստ են կանոնակարգել իրենց կանոնները և տարբերկներ առաջարկել։ Հաջորդ մրցաշրջանի համար հնարավոր կլինի փոխել օրացույցը: Բայց այժմ չենք կարող դադարեցնել առաջնությունը: Հնարավոր չէ, որ 25 տուրերից հետո «Այաքսը» ճանաչվի չեմպիոն: «Ալկմաարը» ունի նույնքան միավորներ, մրցաշրջանի ընդամենը 3/4-ն է ետևում: Իմաստ չկա այն վաղաժամ ավարտել: Կան ակումբներ, որոնք կորոնավիրուսի ճգնաժամն օգտագործում են իրենց շահերից ելնելով»,- մեջբերում է վան Գալին Algemeen Dagblad-ը: