Life.ru-ի սեփականատեր Արամ Գաբրելյանովը ВКонтакте սոցիալական ցանցում գրառում է կատարել՝ մեղադրելով ՖԱ «Արարատի» սեփականատիրոջը պարտավորությունները չկատարելու մեջ.
«Այն ինչ անում է «Արարատի» սեփականատերը, խելքին հասու չէ: Ակումբի անձնակազմը վաղը լքելու է Երևանի այն հյուրանոցը, որտեղ ապրում էր: Շվեյցարացի միլիարդատեր Սրմաքեշը հրաժարվել է վճարել հյուրանոցի ծախսերը: Հյուրանոցը պահանջում է վճարել մի քանի ամսվա պարտքը: Ֆուտբոլիստներին չեն վճարել աշխատավարձերը և չեն ցանկանում վճարել գիշերակացի համար: Խաղացողներին հորդորում են՝ անհապաղ հեռանալ Երևանից, բայց հրաժարվում են վճարել նաև տոմսերի համար: Ամոթ ու խիղճ չունեն»:

«Արարատի» սպորտային տնօրեն Տիգրան Ղարաբաղցյանը Armsport-ի հետ զրույցում հերքեց այն տեղեկությունը, թե իբր ֆուտբոլիստները աշխատավարձ չեն ստացել.
«Նրանք վաղուց ստացել են փետրվար ամսվա աշխատավարձերը: Մարտ ամսվանը կստանան մի քանի օր անց: Ակումբը վճարել է նաև հյուրանոցի ծախսերն ու ոչ մի ֆինանսական խնդիր չունի: Իսկ ինչ վերաբերում է նրան, որ ֆուտբոլիստները վաղվանից ապրելու են բազայում, ապա պետք է ասեմ, որ դա եղել է նրանց ցանկությամբ: Նրանք են ցանկացել ապրել բազայում, քանի որ այդկերպ կկարողանան մարզվել»: