Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղը «Վալենսիայի» և «Ատալանտայի» միջև կայանալու է առանց հանդիսականների ՝ կորոնավիրուսի տարածման պատճառով:
Հայտնի է դարձել նաև, որ լրատվամիջոցների ներկայացուցիչներին չի թույլատրվի ներկա գտնվել հանդիպմանը, բացառությամբ այն աշխատակիցների, որոնց անհրաժեշտ է հեռուստատեսային հեռարձակում ապահովել:
Հանդիպումից առաջ մարզումները փակ կանցկացվեն, և մամուլի ասուլիսներ չեն լինի:
Մինչ օրս Իտալիայում գրանցվել է կորոնավիրուսի 7375 դեպք: Իսպանիայում վարակված են 979-ը: