«Բարսելոնայի» նախկին ավագ Կառլես Պույոլը խոսել է իր նախկին մարզիչ Պեպ Գվարդիոլայի մասին, որն այժմ մարզում է անգլիական «Մանչեսթեր Սիթին».
«Գվարդիոլան ինձ համար լավագույն մարզիչն է, ում հետ երբևէ աշխատել եմ, նա աշխարհում լավագույն է: Նրա խաղաոճը բոլորի խաղաոճերից տարբերվում է և ես այդ պատճառով վստահ եմ, որ նա դեռ կհաղթի ՉԼ-ն:
Դժվար է ասել՝ դա կլինի «Մանչեսթեր Սիթիի» հետ, թե ոչ, բաց վստահ եմ, որ կլինի»,-ասել է իսպանացին:
Հիշեցնենք, որ ՉԼ-ի 1/8 եզրափակչի առաջին խաղում «Սիթին» 2-1 հաշվով արտագնա հաղթանակ է տոնել «Ռեալի» նկատմամբ;