«Ռոման» շարունակում է պատրաստվել Ա Սերիայի 23-րդ տուրի` «Բոլոնիայի» դեմ տնային խաղին:
Շարք է վերադարձել հռոմեական թիմի հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ու ընդհանուր խմբի հետ պատրաստվում է առաջիկա խաղին:
Մեծ է հավանականությունը , որ Մխիթարյանը «Բոլոնիայի» հետ խաղը կսկսի «Ռոմայի» մեկնարկային կազմում` որակազրկված Լորենցո Պելեգրինիի փոխարեն:
«Ռոմա»-«Բոլոնիա» հանդիպումը կկայանա վաղը` փետրվարի 7-ին, և կմեկնարկի Երևանի ժամանակով 23:45-ին: