Առաջին խմբի առաջնության նախապատրաստական փուլի շրջանակում «Արագածն» ընկերական հանդիպում կանցկացնի Վրաստանի առաջին դիվիզիոնում հանդես եկող «Արագվի Դուշեթիի» հետ:
Հանդիպումը կկայանա փետրվարի 3-ին:
Հիշեցնենք` Առաջին խմբի ընթացիկ առաջնության 17 տուրից հետո «Արագածը» մրցաշարային աղյուսակի 11-րդ հորիզոնականն է զբաղեցնում` իր ակտիվում ունենալով 20 միավոր:
Առաջնության գարնանային հատվածի առաջին խաղն «Արագածը» կանցկացնի մարտի 28-ին՝ ընդունելով «Դիլիջանին»: