Շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը Ավստրալիայի բաց առաջնության չորրորդ շրջանում չորս սեթում 4-6, 6-1, 6-2, 6-2 հաշվով հաղթեց Մարտոն Ֆուչովիչին ու դուրս եկավ քառորդ եզրափակիչ փուլ։
Հանդիպման ավարտից անմիջապես հետո Ռոջեր Ֆեդերերը կորտում պատասխանում էր լեգենդար Ջոն Մաքենրոյի հարցերին։
Մաքենրոյի դիտարկմանը, թե այսօր Ավստրալիայի օրն է, Ֆեդերերը պատասխանել է․
«Շնորհավորում եմ բոլորին Ավստրալիայի օրվա կացակցությամբ։ Հուսով եմ՝ լավ երեկո այսօր կանցկացնեք։ Օրը դեռ ավարտված չէ։ Պատիվ է այս օրով այստեղ խաղալը։ Ես հիշում եմ, որ մի քանի անգամ խաղացել եմ այստեղ այս օրով։ Նույնիսկ մի օր մեր խաղը դադարեցվեց հրավառության պատճառով։
Հուսով եմ՝ մյուս տարի ևս ես կխաղամ Ավստրալիայի օրը։ Դա շատ լավ կլինի»,-ասել է Ռոջերը։
Հիշեցնենք, որ Ֆեդերերի մրցակիցը քառորդ եզրափակչում ամերիկացի Թենիս Սանդգրենն է։