Լրագրող Ջանլուկա Դի Մարցիոյի կայքի փոխանցմամբ ՝ «Ատալանտայի» պաշտպան Ռոջեր Իբանյեսը շուտով կարող է դառնալ «Ռոմայի» խաղացող:
Հռոմեացիները պայմանավորվել են բրազիլացի կենտրոնական պաշտպանի տեղափոխության վերաբերյալ և շուտով պետք է այն պաշտոնապես հաստատվի: «Գայլերը» պայմանավորվել են 18-ամսյա վարձակալության համար ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց 1 միլիոն եվրո վճարելով, հետագայում գնման պարտավորությամբ ՝ 8 միլիոն եվրոյի դիմաց:
Սպասվում է, որ 21-ամյա ֆուտբոլիստը մոտ օրերս ժամանելու է հռոմեական ակումբի մարզաբա` բուժզննում անցնելու և պայմանագիր կնքելու համար: