«Բարսելոնան» ակումբի YouTube-ի պաշտոնական ալիքով կարճ ներկայացրել է թիմի նոր գլխավոր մարզիչ Կիկե Սետյենին:
- Կիկե Սետյենը 61-ամյա իսպանացի մարզիչ է, ով ծնվել է Կանտաբրիա նահանգում:
- Նա Էնրիկե Օրիսաոլայից և Լաուրեանո Ռուիսից հետո «Բարսելոնայի» պատմության մեջ երրորդ կանտաբրիացի մարզիչն է:
- Սետյենը ծամանակին գլխավորել է «Ռասինգը», «Պոլիդեպորտիվոն», «Լոգրոնիեսը», «Լուգոն», «Լաս Պալմասը», «Բետիսը» և Հասարակածային Գվինեայի հավաքականը:
- Իր կարիերան սկսել է լողափնյա ֆուտբոլում:
- «Ռասինգում» հայտնի է մաեստրո մականունով:
- Երկու անգամ անձամբ գոլ է խփել «Բարսելոնայի» դարպասը:
- «Ես զգում էի, որ ֆուտբոլ կարելի է ավելի լավ խաղալ, բայց ես չգիտեի ոնց, մինչև դա ցույց տվեց Յոհան Կրոյֆը»․ Սետյեն:
- «Բետիսում» նա աշխատել է «Բարսելոնայի» ներկայիս խաղացող Ֆիրպոյի հետ:
- Հիանում է «Բարսելոնայի» ավագ Լիոնել Մեսսիիով: Նա արգենտինացուն համարում է բոլոր ժամանակների լավագույն խաղացող:
- Նա «կապտանռնագույնների» կիսապաշտպան Սերխիո Բուսկետսի երկրպագու է և մի անգամ նրանից խնդրել է մարզաշապիկ: