Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան հայտնել է, որ թիմի գաբոնցի հարձակվող Պիեր-Էմերիկ Օբամեյանգը ցանկություն չունի թիմը լքելու։
«Հաճելի էր, երբ մամուլում կարդացի Օբամեյանգի խոսքերը այն մասին, որ նա նվիրված է ակումբին։ Նա շատ լավ գիտի, թե ինչ եմ ես նրա մասին մտածում։ Իհարկե, նա շատ կարևոր ֆուտբոլիստ է մեզ համար։ Հիմա մրցաշրջանի միջնամասն է, այդ իսկ պատճառով դժվար է ինչ-որ բանի մասին խոսելը։
Ես հույս ունեմ թիմում պահել Օբամեյանգին, քանի որ նրա հետ մենք ավելի ուժեղ ենք։ Մենք չենք քննարկել նոր պայմանագրի հարցերը, բայց ես վստահ եմ, որ նա երջանիկ է «Արսենալում», քանի որ հայտարարել էր այդ մասին մամուլում»,-Արտետայի խոսքերն է մեջբերում Football.london-ը։