Անգլիական «Լեսթերի» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը խոսել է թիմի առաջատարներից Ջեյմս Մեդիսոնի ապագայի մասին.
«Մեդիսոնին վաճառելու որևէ ճնշում չկա: Ջեյմսը տաղանդավոր խաղացող է, և նա կմնա այստեղ և՛ հունվարին, և՛ հետագայում:
Մենք ցանկանում ենք, որ նա մեզ օգնի՝ իրականացնելու մեր նպատակները»,-ասել է Ռոջերսը:
Հիշեցնենք, որ Մեդիսոնի ծառայություններով լրջորեն հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդը»:
Անգլիայի Պրեմիեր Լիգայի ընթացիկ առաջնությունում «Լեսթերը» զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը: