Armsport-ը նախորդ անգամ անդրադարձել էր Բրազիլիայի առաջնության ամենահեռանկարային ֆուտբոլիստներին, ովքեր արդեն իսկ պատրաստ են տեղափոխվել եվրոպական թոփ առաջնություններ։
Այս անգամ մենք կշարունակենք ծանոթացնել Ձեզ Բրազիլիայի առաջնության տաղանդավոր ֆուտբոլիստների հետ, որոնց մենք շուտով կարող ենք տեսնել եվրոպական թոփ-առաջնություններում։
Ռեյներ
🇧🇷 Բրազիլիա
«Ֆլամենգո»
17 տարեկան

Ռեյները ընդամենը 17 տարեկան է, ուստի պետք չէ շտապել տեղափոխվել Եվրոպա, ավելին՝ նա հնարավորություն ունի դեռևս նոր հմտություններ և փորձ ձեռք բերելու՝ հիանալի մարզիչ Ժեզուսի հետ աշխատելով, ով «Ֆլամենգոյին» դարձրեց Բրազիլիայի չեմպիոն և Հարավային Ամերիկայի ուժեղագույն թիմ: Ռեյները հսկայական ներուժ ունի․ Արդեն հաղորդվել է 40 միլիոն եվրոյի մասին, որը «Էվերթոնը» պատրաստ է տալ ֆուտբոլիստի համար, բայց այժմ տրանսֆերային մրցավեճում թիվ մեկ ակումբն առավել տպավորիչ է` Մադրիդի «Ռեալ»: 17-ամյա տաղանդի համար մադրիդցիները պատրաստ են վճարել 25-30 միլիոն եվրո, հայտնում է է El Chiringuito-ն: Աղբյուրը հայտնում է, որ սկզբում երիտասարդ ֆուտբոլիստը հանդես կգա Կաստիլիայում: Վերջերս խոսակցություններ էին գնում նաև «Աթլետիկոյի» կողմից հետաքրքրվածության մասին։
Մայքլ
🇧🇷 Բրազիլիա
«Գոյաս»
23 տարեկան

«Ֆլամենգո», «Կորինտիանս», «Սանթոս»․․․ Բրազիլական գրանդները ցանկանում են իրենց կազմում տեսնել այս ցածրահասակ հարձակվողին (166 սմ)։ Նա իր թե՛ կազմվածքով, թե՛ խաղաոճով նման է «Նապոլիի» ֆուտբոլիստ Ինսինյեին․ տաղանդավոր, աշխատասեր, արագավազ։ Այս տարի դեբյուտային էր Մայքլի համար Ա Սերիայում, և նա, կարելի է ասել, հաջողությամբ անցավ այդ քննությունը (9 գոլ), և միգուցե ևս մեկ մրցաշրջանը Բրազիլիայի առաջնությունում չի խանգարի, որպեսզի արդեն եվրոպական թոփ ակումբները ևս հետաքրքրվեն նրանով։
Գաբրիել Վերոն
🇧🇷 Բրազիլիա
«Պալմեյրաս»
17 տարեկան

Վերոնը բառացիորեն վերջերս է սկսել խաղալ «Պալմեյրասի» հիմնական կազում։ 17-ամյա հարձակվողը նույնիսկ բրազիլական Ա Սերիայի նախավերջին տուրում դուբլ ձևակերպեց իր հաշվին։ Սակայն, պատանի ֆուտբոլիստն իր մասին լսեցնել տվեց աշնանը կայացած Մ17 Աշխարհի առաջնության ժամանակ՝ Բրազիլիայի հետ հռչակվելով աշխարհի չեմպիոն։ Անձամբ ֆուտբոլիստը 7 խաղում աչքի ընկավ 3 գոլով։ Պատահական չէ, որ «Բարսելոնան» հետաքրքրված է Վերոնով։
Գաբիգոլ
🇧🇷 Բրազիլիա
«Ֆլամենգո»
23 տարեկան

Գաբիգոլն արդեն խաղացել է Եվրոպայում։ Երեքուկես տարի առաջ նա տեղափոխվեց «Սանթոսից» Ինտեր 30 միլիոն եվրոյով, բայց չկարողացավ արդարացնել իրեն ոչ Միլանում, ոչ էլ «Բենֆիկա» գործուղման ընթացքում: Բայց նա փայլեց «Ֆլամենգոյում», որի հետ նվաճեց Բրազիլիայի առաջնությունը և Լիբերտադորեսի գավաթը՝ 39 խաղում խփելով 33 գոլ: Գաբրիելը մինչև 2022 թվականն ուներ ուժի մեջ գործող պայմանագիր «Ինտերի» հետ, և չնայած նրան, որ Միլանում հույս չի դնում նրա վրա, Բարբոսան Եվրոպայում արժանի է երկրորդ հնարավորությունը ստանալուն: Այնուամենայնիվ, նա կարող է մնալ նաև Ռիոյում, որտեղ այժմ սիրված է՝ ինչպես ոչ մի տեղ, նամանավանդ, որ «Ֆլամենգոն» մեծ հավանականությամբ ձեռք կբերի ֆուտբոլիստի տրանսֆերը արդեն մի քանի օրից:
Վար Բաբայան
Շարքի նախորդ մասերը
Բրազիլիայի առաջնության ամենահեռանկարային ֆուտբոլիստները (Մաս 1)
MLS-ի 7 ֆուտբոլիստներ, ովքեր կարող են փայլել Հին աշխարհում