Հունվարի 8-ին Սաուդյան Արաբիայում մեկնարկելու է Իսպանիայի սուպերգավաթը։
Մադրիդի «Ռեալի» մամուլի ծառայությունը հրապարակել է թիմի հայտացուցակը, որից դուրս են մնացել Կարիմ Բենզեման, Գարեթ Բեյլը, Էդեն Ազարը և Մարկո Ասենսիոն։ Փոխարենը հայտացուցակ են վերադարձել Մարսելոն, Լուկաս Վասկեսը, Խամես Ռոդրիգեսը և Սերխիո Ռամոսը, ով Լա լիգայի նախորդ տուրի հանդիպումը բաց էր թողել որակազրկման պատճառով։

Իսպանիայի սուպերգավաթի կիսաեզրափակչում «Ռեալը» ուժերն է չափելու «Վալենսիայի» հետ։