Mirror-ը հայտնում է, որ «Չելսին» շրջանցել է «Լիվերպուլին» և «Մանչեսթեր Յունայթեդին»՝ «Բորուսիայի» կիսապաշտպան Ջեյդոն Սանչոյի համար պայքարում:
19-ամյա անգլիացու տրանսֆերային արժեքը գնահատվում է 120 միլիոն ֆունտ:
Ակումբի սեփականատեր Ռոման Աբրամովիչը որոշել է աջակցել Ֆրանկ Լեմպարդին՝ չնայած հնարավոր տրանսֆերների մեծ քանակին, մինչդեռ «Լիվերպուլը» և «Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ չեն բավարարել «Բորուսիայի» պահանջները:
«Չելսին» կարող է գործարքը իրականացնել արդեն հունվարյան տրանսֆերային պատուհանի ընթացքում: