Աշխարհի ակումբային առաջնության քառորդ եզրափակչում մեքսիկական «Մոնտերեյը» 3-2 հաշվով առավելության հասավ քաթարական «Ալ-Սադդի» նկատմամբ։ Հանդիպումը կայացել է Դոհայում։
Կիսաեզրափակչում «Մոնտերեյը» ուժերը կչափի «Լիվերպուլի» հետ։ Հանդիպումը կկայանա դեկտեմբերի 18-ին։
Յուրգեն Կլոպի թիմը Չեմպիոնների լիգայի 2018/2019 մրցաշրջանի չեմպիոնն է և պայքարը սկսում է հենց կիսաեզրափակիչ փուլից։