«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն Լա լիգայի 17-րդ տուրի «Ռեալ Սոսիեդադի» հետ խաղի նախօրեին պատասխանել է լրագրողների հարցերին։
«Արդեն քանի տարի է «Սոսիեդադի» դեմ արտագնա խաղերում ամենաբարդերից են դառնում մեզ համար։ Նախորդ երկու մրցաշրջաններում մենք հաղթել ենք, բայց դա հեշտությամբ չի տրվել մեզ։
Սա թիմ է, որը հստակ պլան ունի։ Նրանք միշտ ձգտում են հետ բերել գնդակը։ Էդեգորն ու Մերինոն արագ են փոխանցում գնդակը հարձակվողներին։ Նրանց մոտ լավ համագործակցություն կա»,-Վալվերդեի խոսքերն է մեջբերում Marca-ն։