Չեմպիոնների լիգայի խմբային փուլն F խմբում ավարտվեց:
Վերջին տուրում Դորտմունդի «Բորուսիան» սեփական հարկի տակ 2:1 հաշվով հաղթեց «Սլավիային» և գրավեց 2-րդ հորիզոնականը: Սանչոյի գոլից հետո հյուրերը հավասարեցրել են հաշիվը, ապա Բրանդտը հաղթանակ է պարգևել դորտմունդյան թիմին:
«Ինտերը» սեփական հարկի տակ 1:2 հաշվով պարտվեց ոչ հիմնական կազմով հանդես եկող «Բարսելոնային»: Կարլոս Պերեսի գոլին պատասխանել է Լուկակուն: Այնուհետև կատալոնական թիմի համար հաղթակա գոլը խփել է Անսու Ֆաթին:
Այսպիսով, «Բարսելոնան» առաջինն է 14 միավորով, «Բորուսիան» 10 միավորով երկրորդն է, իսկ 7 միավոր ունեցող «Ինտերը» պայքարը կշարունակի Եվրոպա լիգայում: «Սլավիան» 2 միավորով եզրափակում է խումբը: