«Մանչեսթեր Սիթին» Անգլիայի Պրեմիեր լիգայի 16-րդ տուրում սեփական դաշտում 1-2 հաշվով պարտվեց «Մանչեսթեր Յունայթեդին»։
Այս արդյունքից հետո Պեպ Գվարդիոլայի թիմը 16 խաղից հետո վաստակել է 32 միավոր։ Ինչպես տեղեկացնում է Opta-ն, սա իսպանացի մասնագետի համար վատագույն ցուցանիշն է 16 խաղերից հետո իր մարզչական կարիեայում։
«Մանչեսթեր Սիթին» 14 միավորով է հետ մնում առաջատար «Լիվերպուլից»։
Նշենք նաև, որ «Ման․ Սիթին» Պեպ Գվարդիոլայի գլխավորությամբ առաջին անգամ ԱՊԼ-ի մեկ մրցաշրջանում պարտվեց տնային երկու խաղերում։