Անգլիայի Պրեմիեր լիգայի 13-րդ տուրի վերջին խաղում «Աստոն Վիլան» հաղթեց «Նյուքասլին»: Հանդիպումը, որն անցկացվեց Բիրմինգհեմում, ավարտվեց 2:0 հաշվով:
Առաջին խաղակեսում երկու գոլերն էլ խփեց «Աստոն Վիլան»: 32-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ կիսապաշտպան Քոնոր Հուրիհեյնը, իսկ 36-րդ րոպեին հաշիվը կրկնապատկեց Անվար Էլ-Գազին:
«Աստոն Վիլան» վաստակեց 14 միավոր և գրավում է աղյուսակի 15-րդ տեղը, «Նյուքասլը» ՝ 15 միավորով 14-րդ տեղում է: