Թուրքական «Անկարագյուջյու» ակումբի ռուս ֆուտբոլիստ Զաուր Սադաևը չի վերադարձել ակումբի ճամբար հավաքականների խաղերով պայմանավորված դադարից հետո: Այս մասին պատմել է թիմի գլխավոր մարզիչ Մուստաֆա Կալանը:
«Մենք չենք կարողանում կապ հաստատել Սադաևի հետ: Արդեն 7 կամ 8 օր է անցել, բայց նա դեռ չի վերադարձել: Քանի որ չենք կարողանում կապ հաստատել նրա հետ, որոշեցինք` պարտադիր է բացատրություն տալ երկրպագուներին»,- Կալանի խոսքերն է փոխանցում Milliyet-ը:
Սադաևը 2019 թվականի փետրվարին է դարձել «Անկարագյուջյուի» ֆուտբոլիստ: Ավելի վաղ 30-ամյա հարձակվողը հանդես է եկել Գրոզնու «Ախմատում», լեհական «Լեխում» և «Լեգիայում», ինչպես նաև իսրայելական «Բեյտարում»: