Լոնդոնի «Տոտենհեմի» նորանշանակ գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն կարծիքո է հայտնել թիմի կազմի վերաբերյալ։
«Խաղալ «Տոտենհեմի» դեմ «Ուարթ Հարթ Լեյնում» միշտ էլ դժվար էր։ Դա այն ստադիոններից էր, որտեղ ես գալիս էի մեծ կրքով, բայց նաև հարգանքով։ Ես գոհ եմ թիմի կազմից։ Կարծում եմ՝ աշխարհում չկա մարզիչ, ով չի սիրում երիտասարդների հետ աշխատել ու օգնել նրանց առաջընթաց գրանցել։
Երբ ասում են, որ ակումբը գեղեցիկ ստադիոն ունի, դա իսկապես համեստություն է։ Պետք է խոստովանել, որ «Տոտենհեմի» ստադիոնը լավագույնն է աշխարհում։ Մարզաբազան չունի հավասարը։ Թերևս ամերիկյան ֆուտբոլի մի քանի մարզաբազաներ կարող են համեմատվել նրա հետ»,-Մոուրինյուի խոսքերն է մեջբերում Mirror-ը։