Ռուսական լրատվամիջոցները օրերս ինֆորմացիա տարածեցին, որ Ստանիսլավ Չերչեսովը ցանկանում է հավաքական վերադարձնել ազգային ընտրանու նախկին դարպասապահ Իգոր Ակինֆեևին:
«Спорта день за днем»-ի տեղեկություններով, առայժմ դարպասապահը չի շտապում ընդունել հրավերը առողջական խնդիրների պատճառով: Ֆուտբոլիստը ծնկի վնասվածք ունի, և ամեն խաղից հետո ծունկն այտուցվում է:
2018թ-ի աշխարհի առաջնությունից հետո Ակինֆեևը ավարտեց կարիերան հավաքականում ու ավելի քիչ ժամանակ է այժմ ծախսում վերականգնվելու համար: Հենց սա է դարպասապահի երկմտանքի պատճառը: