«Չելսիի» և «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն գործնական ընթրիք է ունեցել Լոնդոնի «Արսենալի» տնօրեն Ռաուլ Սանլեիի հետ:
Այս մասին հայտնում է The Sunday Times-ը:
Աղբյուրի փոխանցմամբ, «զինագործների» ղեկավարությունը գոհ չէ ներկայիս գլխավոր մարզիչ Ունայ Էմերիից ու մտադիր է բաժանվել նրանից մոտ ժամանակներս:
Սպասվում է, որ «Արսենալում» ցանկանում են այնպիսի մասնագետի դիտարկել, որն անգլիական Պրեմիեր-լիգայի ակումբներում աշխատանքի փորձ ունի: Հաղորդվում է նաև, որ ընթրիքի ընթացքում Մոուրինյուն «Արսենալի» տնօրենին է ներկայացրել իր պատկերացումները թիմի ներկայիս վիճակի ու կազմի վերաբերյալ, ինչով մեծ տպավորություն է թողել Սանլեիի վրա:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մոուրինյուն հետաքրքրված է Լոնդոնի «Արսենալում» աշխատանքով ու բաց է անգլիական ակումբի առաջարկների համար: