«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին հարձակվող Դիմիտար Բերբատովը մեկնաբանել է The Best մրցանակին հավակնող ֆուտբոլիստների կազմը։ Մրցանակին հավակնում են «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին, «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ու «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին։
«Ես զարմացած եմ, որ Կրիշտիանու Ռոնալդուն ու ՄԵսսին հայտնվել են հավակնորդների թվում, ու չեմ հասկանում, թե ինչու նրանք պետք է լինեին այնտես։ Ցավոք, ֆուտբոլը բիզնես է, ու կուլիսներում կան գործակալներ, մամուլ, շատ այլ բաներ բացի տեսախցիկներից ու նրանից, ինչ մենք տեսնում ենք։ Այդ ամենը որոշակիորեն շփոթեցնում է։
Լավագույն խաղացող պետք է դառնա Ռոբերտ Լևանդովսկին։ Եթե դա տեղի չունենա, հասկանալի կդառնա, որ մենք ականատես եղանք մեծ անարդարության»,-Բերբատովի խոսքն է մեջբերում Marca-ն։
Մրցանակաբաշխությունը տեղի կունենա դեկտեմբերի 17-ին օնլայն ձևաչափով։