«Յուվենտուսը» Իտալիայի Ա սերիայի 12-րդ տուրի շրջանակում ոչ-ոքի՝ 1-1 հաշվով ավարտեց հանդիպումը «Ատալանտայի» դեմ։
Թուրինյան ակումբի պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն երկրորդ կեսում կարող էր առաջ մղել իր թիմին, սակայն վրիպեց 11-մետրանոց նշակետից։ Պորտուգալացին խաղից հետո խոսել է արդյունքի մասին։
«Սա այն արդյունքը չէր, որը մենք ուզում էինք։ Սակայն հիմա լավ վերականգնվելու ու հաջորդ խաղի վրա կենտրոնանալու ժամանակն է»,-գրել է Ռոնալդուն Twitter-ի իր էջում։
Not the result we wanted, but now it’s time to recover well and focus on the next game! 🏳️🏴👊🏽 #finoallafine pic.twitter.com/InODwc3ANw
— Cristiano Ronaldo (@Cristiano) December 16, 2020