«Ատալանտան» փոխարինող է փնտրում կիսապաշտպան Ալեխանդրո Գոմեսին, հաղորդում է L’Eco di Bergamo-ն:
Իտալական ակումբը կազմել է հավանական թեկնածուների ցուցակ, որում ընդգրկված են Նիկոլա Վլաշիչը (ԲԿՄԱ), Գաստոն Ռամիրեսը («Սամպդորիա») և Դոմինիկ Սոբոսլային («Զալցբուրգ»):
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Գոմեսը կոնֆլիկտ է ունեցել «Ատալանտայի» մարզիչ Ջան Պիերո Գասպերինիի հետ և ձմռանը կարող է հեռանալ ակումբից։