Լիգա 1-ի 14-րդ տուրի շրջանակում երկրի գործող չեմպիոն «Պարի Սեն Ժերմենը» սեփական հարկի տակ ընդունել էր «Լիոնին»։
Հանդիպման միակ գնդակը 35-րդ րոպեին խփեց «Լիոնի» հարձակվող Տինո Կադևերեն։ «Լիոնը» հաղթեց 1-0 հաշվով ու միավորների քանակը հասցնելով 29-ի՝ հավասարվեց առաջատար «Լիլին»։ ՊՍԺ-ն 3-րդն է 28 միավորով։