Լա Լիգայի 13-ևդ տուրում Մադրիդի «Ռեալը» ընդունել էր «Ատլետիկոյին» ու 2 անպատասխան գնդակ ուղարկեց նրա դարպասը:
Հանդիպման արդեն 15-րդ րոպեին Կազեմիրոն բացեց խաղի հաշիվը: Երկրորդ գոլը խփվեց 2-րդ կեսում. 63-րդ րոպեին Դանիել Կարվախալի հարվածից հետո ինքնագոլի հեղինակ դարձավ «Ատլետիկոյի» դարպասապահ Յան Օբլակը:
Այս կերպ «սերուցքայինները» 23 միավորով բարձրացան 3-րդ տեղ, իսկ «Ատլետիկոն» 26 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը: