«Ինտերը» հստակորեն որոշել է գնել «Ուդինեզեի» կիսապաշտպան Ռոդրիգո դե Պաուլին։ Այս մասին հաղորդում է Goal-ը՝ հղում անելով CalcioMercato-ին։
Աղբյուրի տեղեկացմամբ՝ 26-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերով հետաքրքրված է անձամբ միլանցիների մարզիչ Անտոնիո Կոնտեն։ Նշվում է, որ Ռոդրիգոյի տրանսֆերային արժեքը մոտ 30 մլն եվրո է։
Ավելի վաղ դե Պաուլը հայտարարել էր, որ չի հեռանա «Ուդինեզեից»։