Կիսապաշտպան Ստեֆանո Սենսին մտադիր է հեռանալ «Ինտերից»: Այս մասին հաղորդում է todofichajes.com-ը:
Աղբյուրի հաղորդմամբ, ֆուտբոլիստը ցանկանում է ավելի շատ խաղային պրակտիկա ձեռք բերել, ուստի պատրաստ է փոխել ակումբը: Կիսապաշտպանը չի տեսնում իր ապագան Անտոնիո Կոնտեի գլխավորությամբ:
«Ինտերն» իր հերթին չի պատրաստվում վաճառել Սենսին, եթե առաջարկը լինի 20 միլիոն եվրոյից պակաս: