«Ռոման» փնտրում է փոխարինող՝ թիմի հարձակման առաջատար Էդին Ջեկոյին, տեղեկացնում է calciomercato.com-ը: Վերջինս նշում է, որ հռոմեական ակումբը որոշել է թիմ հրավիրել Իտալիայի հավաքականի և «Էվերթոնի» երիտասարդ հարձակվող Մոյզե Կինին:
19-ամյա հարձակվողը անձամբ հետաքրքրել է թիմի գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկային:
Հռոմեացիների տեսադաշտում են նաև Մադրիդի «Ռեալի» հարձակվող Մարիանո Դիասը և «Ջենովայի»հարձակվող Անդրեա Պինամոնտին: