Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին բուժվել է կորոնավիրուսից, տեղեկացում է La Gazzetta dello Sport-ը:
Մարզիչն այսօր Covid 19-ի բացասական փորձանմուշ է հանձնել:
Մանչինին 19 օր ինքնամեկուսացման մեջ էր և հիվանդության նշաններ չէր զգում:
Հիշեցնենք, որ իտալացի մասնագետը վերջին երեք հանդիպումների ընթացքում բաց էր թողել թիմի մարզումները: