Բրազիլիայի Ա Սերիայի վերջին՝ 38-րդ տուրում «Ֆլումինենսեն» արտագնա խաղում հաղթեց «Կորինթիանսին»՝ 1:2 հաշվով:
«Ֆլումինենսեի» կազմում դուբլ ձևակերպեց 20-ամյա կիսապաշտպան Էվանիլսոնը: Տանտերերից աչքի ընկավ Գուստավոն:
Այս հանդիպումից հետո «Ֆլումինենսեն» վաստակեց 46 միավոր և զբաղեցրեց 14-րդ տեղը մրցաշարային աղյուսակում: «Կորինթիանսը» 56 միավորով 8-րդն է: