Նոյեմբերի 18-ին Կիպրոսի մայրաքաղաք Նիկոսիայում կկայանա ՈՒԵՖԱ Ազգերի լիգայի C լիգայի երկրորդ խմբի վերջին տուրի Հայաստան-Հյուսիսային Մակեդոնիա հանդիպումը։
Խաղը սպասարկելու են շոտլանդական մրցավարական անձնակազմը՝ Բոբի Մադենի գլխավորությամբ։ Նրան կօգնեն Դեվիդ Ռումն ու Գրեմ Ստյուարդը։ Չորրորդ պաշտոնյան է Դոնալդ Ռոբերտսոնը։