Ազգերի Լիգայի ընթացիկ խաղարկության խմբային փուլի 5-րդ տուրի շրջանակում Ֆրանսիայի հավաքականը նվազագույն հաշվով հաղթեց Պորտուգալիային ու դարձավ խմբի առաջատար: Խաղի միակ գոլը 53-րդ րոպեին խփեց Կանտեն:
Շվեդիայի հավաքականը 2-1 հաշվով հաղթեց Խորվաթիային: Գերմանիան 3-1 հաշվով կամային հաղթանակի հասավ Ուկրաինայի նկատմամբ, իսկ Իսպանիան ու Շվեյցարիան փոխանակեցին մեկական գնդակ: Խաղի ընթացքում Սերխիո Ռամոսը 2 անգամ վրիպեց 11 մետրից, իսկ իսպանացիներին 89-րդ րոպեին փրկեց Մորենոն: