Կանանց ֆուտբոլի Հայաստանի առաջնության հերթական տուրի շրջանակում կայացած «Ալաշկերտ-աղջիկներ»-«Հայասա» հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 1-1 հաշվով:
40-րդ րոպեին հաշիվը բացեց Օլենա Լիմարը, իսկ «Ալաշկերտի» կազմում երկրորդ խաղակեսում հաշիվը հավասարեցրեց Օքսանա Պիզլովան: