Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Ջոշուա Կիմիխը «Բորուսիայի» դեմ խաղի ժամանակ վնասվածք էր ստացել ու փոխարինվել առաջին խաղակեսում:
Մյունխենյան ակումբի մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ 25-ամյա ֆուտբոլիստն արդեն հաջողությամբ վիրահատության է ենթարկվել ու ըստ նախնականի՝ խաղադաշտ կվերադառնա 2021-ի հունվարին.
«Մենք ուրախ ենք, որ մի քանի շաբաթ անց Կիմիխին նորից խաղադաշտում կտեսնենք. բոլորս նրա կողքին ենք»,-ասել է «Բավարիայի» մարզական տնօրեն Հասան Սալիհամիջիչը: