Ֆուտբոլի Vbet Հայաստանի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչի` պատասխան խաղի շրջանակում,«Նորավանքը», ընդունել էր «Վանին»:
Առաջին խաղն ավարտվել էր գոլազուրկ ոչ-ոքի: Պատասխան խաղի միայն վերջնամասում Չարենցավանի թիմը կարողացավ 2 գնդակ խփել ու հաղթանակ կորզել: 76-րդ րոպեին Միհրան Մանասյանը բացեց հաշիվը, իսկ 83-րդ րոպեին Ստանիսլավ Եֆիմովը ևս մեկ գնդակ խփեց ու դրեց խաղի վերջակետը՝ 2-0:
«Վանը» հաղթեց 2-0 հաշվով ու դուրս եկավ քառորդ եզրափակիչ: