Թուրինի «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Անդրեա Պիռլոն մեկնաբանել է թիմի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուի փոփոխությունը «Լացիոյի» դեմ խաղում.
«Ռոնալդուն առանցքային խաղացող է ցանկացած ակումբում, որտեղ նա խաղում է: Ցավոք, նա խնդիրներ ուներ կոճի հետ կապված ու ստիպված պետք է փոխարինվեր»,-ասել է Պիռլոն:
Հիշեցնենք, որ «Լացիոյի» հետ խաղն ավարտվեց 1-1 հաշվով: 15-րդ րոպեին հաշիվը բացեց Ռոնալդուն, իսկ ամենավերջում Կայսեդոն հավասարեցրեց հաշիվը:
Ա Սերիայի ընթացիկ առաջնությունում անցկացրած 4 խաղում պորտուգալացին դարձել է 6 գոլի հեղինակ, իսկ «Յուվեն» երրորդ հորիզոնականում է: