«Լիվերպուլի» կիսապաշտպան Տիագու Ալկանտարան ծնկի վնասվածքի պատճառով բաց կթողնի ԱՊԼ-ի 8-րդ տուրի շրջանակում կայանալիք «Մանչեսթեր Սիթիի» դեմ հանդիպումը, հայտնել է Յուրգեն Կլոպը.
«Վիրահատության կարիք չկա, բայց վնասվածք կա: Որքան երկար նա բուժվի, այնքան երկար վերականգնվելու ժամանակ կպահանջվի: Կիրակի նա չի լինի»,-ասել է Կլոպը:
«Կարմիրների» կազմում իսպանացին մասնակցել է 2 հանդիպման: