Մոսկվայի «Դինամոյի» ու Ռուսաստանի հավաքականի դարպասապահ Անտոն Շունինի մոտ հաստատվել է կորոնավիրուս: Դարպասապահն անմիջապես մեկուսացվել է, իսկ նրա խաղընկերների՝ Covid-19 տեստերի պատասխանները բացասական են եղել:
«Անտոնն իրեն լավ է զգում, իսկ մյուս խաղացողների մոտ ամեն ինչ լավ է»,-ասել է մոսկովյան ակումբի ներկայացուցիչը:
Տեղեկացնենք, որ Շունինը հրավիրվել էր հավաքական՝ Ազգերի Լիգայի՝ 5-րդ ու 6-րդ տուրերի հանդիպումներին մասնակցելու համար: