«Բարսելոնայի» ավագ Լիոնել Մեսսին մասնակցեց Չեմպիոնների լիգայի 3-րդ տուրի՝ Կիևի «Դինամոյի» դեմ խաղին (2-1):
Դա արգենտինացու 150-րդ խաղն էր եվրագավաթային մրցաշարերում․ նա 146 խաղ է անցկացրել ՉԼ-ում ու 4 խաղ՝ ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթում։
150 խաղերում Մեսսին 121 գոլ է խփել ու 44 փոխանցում արել։ Գոլերի քանակով նրան գերազանցում է միայն «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն (133):