«Յուվենտուսի» նախկին ֆուտբոլիստ Պասկուալե Բրունոն սուր քննադատության է ենթարկել Կրիշտիանու Ռոնալդուին.
«Ռոնալդուն չի հարգում իտալացիներին ու իր թիմակիցներին: Նա արդեն 2 տարի է, ինչ Իտալիայում է, բայց դեռ իտալերեն խոսել չգիտի. նա իսպաներեն լեզվով է խոսում՝ իրեն դրսևորելու համար», ասել է Բրունոն:
Ռոնալդուն Թուրին է տեղափոխվել 2018-ի հուլիսին՝ «Ռեալից»: