Բասկետբոլի Հայաստանի Ա-Լիգայի կանոնավոր առաջնության 7-րդ տուրի «Ուրարտու»-«Սուպերսոնիքս» հանդիպումը ավարտվեց տանտերերի հաղթանակով՝ 96-93 հաշվով:
Խաղում ամենաարդյունավետը «Ուրարտուից» Լոգան Պրիմերանոն էր՝ վաստակած 38 միավորով: Նա 6 անգամ տիրեց օղակից անդրադարձող գնդակին ու իրականացրեց 3 արդյունավետ փոխանցում:
Առաջին, երկրորդ ու չորրորդ քառորդներում ուժեղ էր «Ուրարտուն», իսկ «Սուպերսոնիքսը» հաղթեց միայն 3-րդ քառորդում:
«Ուրարտուն» 13 միավորով առաջատարն է, իսկ «Սուպերսոնիքսը» 4 խաղում ունի 2 հաղթանակ: