Ավստրիական «Ռապիդը» արձագանքել է մայրաքաղաք Վիեննայում տեղի ունեցած ահաբեկչություններին:
««Ռապիդի» հարգելի երկրպագուներ, հույս ունենք, որ դուք ապահով եք: Այն, ինչ տեղի է ունենում մեր հիանալի քաղաքում, աննկարագրելի է: Պահպանեք հանգստություն, մնացեք տանն ու լավ նայեք ձեզ»,- գրված է ակումբի թվիթերյան էջում:
Նոյեմբերի 2-ի երեկոյան քաղաքի կենտրոնում մի քանի զինված հարձակում է եղել, ինչի արդյունքում մահացել է 3 հոգի, 15-ը՝ վիրավորվել: Հարձակում գործածներից մեկը սպանվե է, մյուս հանցագործներին հաջողվել է թաքնվել: