ԱՊԼ-ի 7-րդ տուրի կենտրոնական խաղի շրջանակում «Մանչեսթեր Յունայթեդն» ընդունել էր Լոնդոնի «Արսենալին»:
Խաղն անցավ հավասար պայքարում, որտեղ վճռորոշ եղավ 69-րդ րոպեին Օբամեյանգի հստակ իրացրած 11 մետրանոցը: Բելերինի նկատմամբ կանոնները խախտել էր Պոգբան:
«Արսենալը» հաղթեց նվազագույն հաշվով և այս պահին 12 միավորով 8-րդ տեղում է, իսկ «կարմիր սատանաները» 7 միավորով 15-րդ հորիզոնականն են զբաղեցնում: