Իտալիայի Ա սերիայի 6-րդ տուրի շրջանակում «Լացիոն» հյուրընկալվել էր «Տորինոյին»:
15-րդ րոպեին Պերեյրան առաջ մղեց հռոմեական թիմին, սակայն հաջորդ 9 րոպեի ընթացքում, Բրեմերի ու Բելոտիի ջանքերով, «Տորինոն» առաջ անցավ հաշվի մեջ:
Երկրորդ խաղակեսի 4-րդ րոպեին Միլինկովիչ-Սավիչը հավասարեցրեց հաշիվը՝ 2-2: Հիմնական ժամանակի ավարտից 3 րոպե առաջ Լուկիչը ևս մեկ անգամ առաջ մղեց տանտերերին, սակայն պարտության մտքի հետ Ինձագիի թիմը համաձայն չէր: 95-րդ րոպեին VAR համակարգի օգնությամբ 11 մետրանոց նշանակվեց, իսկ նշակետից դիպուկ էր Իմոբիլեն՝ 3-3: 98-րդ րոպեին էլ «Լացիոյին» հաղթանակ պարգևեց Կայսեդոն՝ 4-3:
«Լացիոն» այժմ ունի 10 միավոր ու 8-րդ տեղում է, իսկ «Տորինոն» 1 միավորով նախավերջին տեղն է զբաղեցնում: