«Փյունիկի» ֆուտբոլիստ Մագոմեդ Մուսալովը, որը «Լոռիի» դեմ խաղում վնասվածք էր ստացել, հոկտեմբերի 22-ին բարեհաջող վիրահատվել է Մյունխենում։ Նա արդեն վերադարձել է Երևան։ Այս մասին տեղեկացնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը:
«Բարև բոլորին, ցավոք սրտի, ես վնասվածք էի ստացել և վիրահատվել Գերմանիայում։ Շնորհակալ եմ ակումբին ինձ օգնելու և աջակցելու համար։ Ես վերադառնում եմ Երևան, որտեղ կշարունակեմ վերականգնողական փուլը։ Պետք է շատ աշխատեմ ինձ վրա, որպեսզի հնարավորինս արագ վերադառնամ»,-ասել է նա։
