«Բարսելոնայի» նախկին գլխավոր մարզիչ Կիկե Սետյենը կարող է տեղափոխվել Բրազիլիա: Այս մասին հաղորդում է Globo Esporte-ն:
62-ամյա մասնագետի ծառայություններով հետաքրքրվում է «Պալմեյրասը», որը ավելի վաղ բաժանվել էր Վանդերլե Լուշեմբուրգոյից:
Ազատված պաշտոնի մյուս թեկնածուն Գաբրիել Հայնցեն է: